Ալբերտ Էյնշտեյնի այս հզոր միտքը մարդկային համակարգերի կյանքի ու գործունեության տեսության տեսանկյունից ունի ստորև բերվող մեկնաբանությունը։
Մարդը, ընդհանուր առմամբ, ապրում է ագրեսիվ միջավայրում, որտեղ բոլորն են ձգտում եղած և ստեղծվող բարիքներից ստանալ առավելագույն բաժին։
Այդ նպատակին լավագույնս հասնելու համար մարդը պետք է կարողանա հնարավորինս հասկանալ միջավայրի էությունը, նրանում շարժիչ ուժերն ու պատճառահետևանքային կապերը, մի բան, որը ոչ բոլորին է հասանելի կամ, ավելի շուտ, հասանելի է շատ քչերին։
Մյուս կողմից, մարդն ինչքան քիչ է հասկանում անորոշություններով և վտանգներով լի միջավայրը, այնքան նրա մոտ մեծանում է վախը հնարավոր կորուստների և կյանքին սպառնացող պոտենցիալ ռիսկերի ու վտանգների հանդեպ։
Այսինքն, նման պայմաններում, երբ մարդու չհասկանալ-հիմարությունը և պոտենցիալ կորուստների պատճառով առաջացող համատարած վախը դառնում են նրա կյանքի ընթացքը որոշող դոմինանտ ուժեր, ապա կյանքի հարատևման գլոբալ պահանջը ստիպում է մարդուն նշված երկու բացասական գործոնները, այն է՝ հիմարությունն ու վախը, կոմպենսացնել մի երրորդ հզոր ուժով, որն էլ մարդկանց համատարած ագահությունն է։
Այսպիսով, երեք հիմնական ուժերը՝ մարդկանց մեծամասնության հիմարությունը, վախը և ագահությունը կառավարում են աշխարհը։
Ավելի շուտ, մարդկանց մեծամասնությանը բնորոշող այդ ուժային եռյակը հնարավորություն է տալիս փոքրամասնություն կազմող հասկացող և դոմինանտ դիրք ու հարստություն ունեցող մարդկանց կառավարել աշխարհը։
Պավել Բարսեղյան